211652_close_icon
views-count990 դիտում article-date 18:41 01-12-2016

Տրանսպորտի նախարարն այցելեց ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 1-ին այցելեց Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ: Ինստիտուտում իրականացվում են համակարգչային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեսական և կիրառական հետազոտություններ: Տնօրեն Վլադիմիր Սահակյանը նախարարին ներկայացրեց ինստիտուտի ստեղծման պատմությունը, գործունեությունն ու ձեռքբերումները:: Գիտական այս հաստատությունը կրթական ծրագրերի շրջանակում սերտ համագործակցում է արտասահմանյան մի շարք նմանատիպ ինստիտուտների հետ: Գիտաշխատողների մշակած տեխնոլոգիական լուծումները ներդրվում են պետական տարբեր գերատեսչությունների աշխատանքային գործընթացում: Համագործակցում են նաև մասնավոր ընկերությունների հետ տեխնոլոգիական որոշակի նախագծեր իրականացնելիս: Նախարարը, բարձր գնահատելով ինստիտուտի կրթական ու գիտական ներուժը, առաջարկեց ներկայացնել բոլոր այն խնդիրների ցանկը, որոնց լուծմանը կարող է աջակցել նաև նախարարությունը: Գիտաշխատողների հետ քննարկվեցին մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրներն ու նորարարական գաղափարների իրագործման խոչընդոտները: Ինստիտուտի աշխատակիցները ներկայացրեցին «Սուպերկոմպյուտերային կենտրոնի» ստեղծման իրենց նախագիծը և այդ ուղղությամբ արված առաջին քայլերը: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր