211652_close_icon

Դեսպան Մհեր Մկրտումյանին ընդունել է շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը

views-count1905 դիտում article-date 12:31 19-12-2018
Դեկտեմբերի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանին ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը (Abdallah ben Zayed Al Nahyane): Հանդիպման սկզբում ՀՀ դեսպան Մկրտումյանն Ալ Նահյանին է փոխանցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ծավալված զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների առաջնահերթ օրակարգին վերաբերող հարցերի շրջանակ:

Նմանատիպ նյութեր