211652_close_icon
views-count483 դիտում article-date 11:55 19-12-2018

ՄԻՊ-ի աջակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողը վիրահատվել և վերականգնողական արձակուրդ է ստացել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին զորամաս կատարած այցի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը տեղեկացրել է, որ ունի քթի միջնապատի հետ կապված առողջական խնդիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, զորամասի հրամանատարությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է զինծառայողին տեղափոխել զինվորական հոսպիտալ, սակայն հոսպիտալ տեղափոխվելուց հետո զինծառայողը տեղեկացվել է, որ հոսպիտալի ծանրաբեռնվածության պատճառով վիրահատությունը չի իրականացվելու: Պաշտպանի աշխատակազմում զինծառայողի բանավոր բողոքի հիման վրա սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում հեռախոսակապ է հաստատվել իրավասու պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև գրություն է հասցեագրվել Պաշտպանության նախարարություն: Բողոքի ուսումնասիրության ընթացքում կատարված գործողությունների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի և Պաշտպանության նախարարության իրավասու պաշտոնատար անձանց համագործակցության արդյունքում զինծառայողն ընդունվել է զինվորական հոսպիտալ ստացիոնար բուժման, իրականցվել է զինծառայողի վիրահատությունը, որից հետո նրան տրամադրվել է վերականգնողական արձակուրդ:

Նմանատիպ նյութեր