211652_close_icon
views-count1536 դիտում article-date 21:50 19-03-2020

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողի մայրն անվճար վիրահատվել է

Պարդատիր ժամկետային զինծառայողի մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն անվճար վիրահատվելու հարցում: Քաղաքացին տեղեկացրել է, որ անցել է բժշկական հետազոտություններ, որոնց արդունքում ցուցվել է անհապաղ իրականացնել լեղապարկի վիրահատություն: Նշված վիրահատությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով իրականացնելու համար բժշկական կենտրոնում պահանջել են ներկայացնել զինծառայողի ընտանիքի անդամի կարգավիճակը հաստատող տեղեկանք, այլապես նշել են, որ վիրահատությունը պետք է իրականացվի վճարովի հիմունքներով: Քաղաքացին նշել է, որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ չի կարող դուրս գալ բժշկական կենտրոնից, մեկնել մշտական բնակության վայրի զինկոմիսարիատ և պահանջվող տեղեկանքը ներկայացնել: Արագ արձագանքման շրջանակներում բարձրացված խնդիրը քննարկվել է բժշկական կենտրոնի տնօրինության հետ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը վկայակոչել է գործող օրենսդրական կարգավորումները՝ նշելով, որ անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում զինծառայողների ընտանիքների անդամները կարող են բժշկական օգնություն ու սպասարկում ստանալ շտապ օգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի բժշկի եզրակացության հիման վրա՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթերը բժշկական կազմակերպություն ներկայացնելու պայմանով: Արդյունքում, բժշկական կենտրոնի տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել իրականացնել վիրահատությունը: Ավելի ուշ, քաղաքացին տեղեկացրել է, որ վիրահատությունն իրականացվել է, որից հետո իր կարգավիճակը հաստատող տեղեկանքը ներկայացրել է բժշկական կենտրոն:

Նմանատիպ նյութեր