11831 դիտում
11:37 19-12-2018
Բաքվից շարունակում են սենսացիոն հայտարարությունները, իսկ լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է. Է. Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է: Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ի՞նչ նախիջեւանյան օպերացիա,ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա ...»,-գրել է նա:
Շարմազանովը նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունը զբաղված է պաշտոններ բաշխելով, իսկ մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում Նիկոլ Փաշինյանը կիրթ ու նորմալ անձնավորություն էր համարում, շարունակում է խոսել ուժային լուծումից, հպարտանալ իր բանակի հզորությամբ:
Շարմազանովն անդրադարձավ նաև Ալիևի հայտարարությանը, թե ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ 11 հազար հեկտար հող է անցել:
«ՀՀ իշխանությունը որևէ արձագանք չի տվել, բա չմտահոգվե՞նք: Ադրբեջանի ղեկավարն է խոսել դրա մասին, այս ամեն ինչև կրկնակի մտահոգիչ է դառնում, երբ Մամեդյարովը Միլանի հանդիպումից հետո հայտարարում է, որ վերջապես Հայաստանն ու Ադրբեջանը եկան փոխըմբռնման: Էս ի՞նչ ա պատահել, կարող ա՞ առավոտ արթնացանք Ալիևն ու Մամեդյարովը դարձան հայասեր ու արցախասեր»,-ասել է նա՝ հավելելով, որ արձագանք է սպասում ՀՀ իշխանություններից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10851 դիտում
09:37 07-03-2020
Լռում է ոչ միայն ՀԱՊԿ-ն, այլ նաև ՀՀ իշխանությունը․ «168 ժամ»
Այս բաժնից
1102 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան
895 դիտում
22:59 09-01-2025
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում տուգանք կնշանակվի
814 դիտում
22:47 09-01-2025
Բաքվում բռնությամբ կորզված որևէ «ցուցմունք» չի կարող փոխել մեր կարծիքն ու գործողությունները․ Բագրատ Սրբազան