1248 դիտում
10:01 19-12-2018
Վճռաբեկ դատարանի վրա ճնշում չկա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, հակառակ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունների, թե դատական համակարգի վրա բիրտ ճնշում կա, այլ տեսակետ է հայտնել:
«Վճռաբեկ դատարանի նկատմամբ երբեք որևէ ճնշում ոչ զգացել եմ, ոչ էլ կարող եմ ասել, որ այդպիսի միջոցներ ձեռնարկվել են դատավորներին ճնշելու տեսանկյունից»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Ե. Խունդկարյանը:
Ինչ վերաբերում է Ազարյանի հայտարարություններին, ապա Խունդկարյանը նկատել է. «Այն, ինչ ասել է պարոն Ազարյանը, ես հարկ չեմ համարի այդ խոսքերի գնահատականը կամ վերլուծությունը տալ, դրա ճիշտ հասցեատերը կլինի հենց դատավոր Ազարյանը: Ինչ վերաբերում է դատավորների նկատմամբ ճնշում գործադրելուն, մենք ունենք համապատասխան կանոնակարգ օրենսգրքով, եթե որևէ դատավորի նկատմամբ որևէ ճնշում է գործադրվել, դատավորը պարտավոր է դրա մասին տեղյակ պահել համապատասխան մարմնին»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1573 դիտում
14:39 05-04-2019
Հրայր Թովմասյանը վստահեցնում է՝ Սահմանադրական դատարանի վրա քաղաքական ճնշում չկա
3999 դիտում
20:57 01-03-2017
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նորանշանակ դատավորներին
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»