Վանաձորի թիվ 27 դպրոցի փոքրիկ ծրագրավորողները ներկայացրեցին իրենց աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` դեկտեմբերի 18-ին, Վանաձորի Ղ. Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի ծրագրավորման խմբակի սաները ներկայացան հաշվետու դասով: Ծրագրավորման խմբակը գործում է 2018 թ ապրիլից,աշակերտները ուսումնասիրում են Kodu Game Lab,Scratch և Html/Css: Խմբակավար Լուսինե Պետրոսյանն իր խոսքում նշեց. «Խմբակն իր առջև 2 գերխնդիր է դրել` ուսումնասիրել և յուրացնել ծրագրավորման հիմունքները և ստացված գիտելիքներն օգտագործել ուսումնական պրոցեսում, այսինքն՝ աշակերտները պատրաստում են տարբեր խաղեր, որոնք օգտագործվում են դասերի ընթացքում»:
Երեխաները հյուրերին և տնօրինությանը ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները` խոստանալով, որ հետագայում իրենց աշխատանքը կկիրառեն տարբեր հարթակներում:
Տնօրեն Գարեգին Քարհանյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներից և Լ. Պետրոսյանից` նշելով, որ այս ամենը շարունակական բնույթ է կրելու և դպրոցը պատրաստվում է համագործակցել Ինսիգեյթ իրական դպրոցի հետ, որտեղ աշակերտները հնարավորություն կստանան հետագայում շարունակել ուսումը:
Լուսանկարները և տեսանյութը` Արմինե Դանիելյանի