26937 դիտում
10:22 23-12-2017
Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի աշակերտները ներկայացրեցին «Ձմեռն իր հեքիաթն է պատմում» խորագրով միջոցառում, որտեղ խաղաղության, բարության և սիրո կոչեր հնչեցրեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 21-ին Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի IV ա դասարանի աշակերտները՝ դասվար Շուշան Մայիլյանի գլխավորությամբ, ներկայացրել են «Ձմեռն իր հեքիաթն է պատմում» խորագրով միջոցառում:
Շ. Մայիլյանը ոչ միայն լավ մանկավարժ է, այլև` լավ հոգեբան: Յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում և շատ սիրված է աշակերտների կողմից:
Աշակերտներն ամանորյա հեքիաթը հանդիսատեսին ներկայացրին 3 լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:
Երեխաներն իրենց ելույթներով համայն մարդկությանը կոչ արեցին Նոր տարին սկսել առանց պատերազմի, կատարել միայն բարի գործեր և մաղթեցին բոլորին սեր, հավատ, խաղաղություն: Իսկ Ձմեռ պապի անակնկալ այցը զարմացրեց և է՛լ ավելի ոգևորեց փոքրիկներին:
Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանի կողմից Ալիկ Սարգսյանը հաճելի անակնկալ-նվերներ փոխանցեց երեխաներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+