Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, կազմել է 484.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 551.42 դրամ (աճել է 2.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 613.27 դրամ (աճել է 2.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.27 դրամ (նվազել է 0.02 դրամով):