Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 18-ի և 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 19-ին, 20-ի և 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում` դեկտեմբերի 18-ի և 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով, 19-ին, 20-ի և 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում
[img]http://st0.shamshyan.com/editor/0528110001545122832814928.jpg[/img]
Երևան քաղաքում
[img]http://st0.shamshyan.com/editor/0215288001545122821188254.jpg[/img]