211652_close_icon
views-count4539 դիտում article-date 09:14 18-12-2018

Ինչ է առաջարկվելու կողմերին և ինչ է դրվելու բանակցային սեղանին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Ակնհայտ է, որ Դուշանբեի սահմանի կայունացմանն ուղղված պայմանավորվածությունը կայացավ և պահպանվեց այն համաձայնության դիմաց, որ ընտրություններից հետո իշխանությունները կարողանալու են էլ ավելի ինտենսիվ ու առարկայական աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ։ Կարևոր է այս փուլի համար, որ երկու կողմն էլ զսպվածություն է ցուցաբերում իր գնահատականներում, ինչը, չի բացառվում, որ այն պատճառով է, որ կողմերը դեռ ծանոթ չեն միմյանց իրական մտադրություններին կամ ակնկալիքներին։ Պատահական չէ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկեն հենց այս օրերին է բարձրաձայնում նախկին պայմանավորվածությունների մասին, դրանք առաջին հայացքից են միայն նախկին։ Սա նշանակում է, որ այս առաջարկները դեռ սպառված չեն, և փորձեր կարվեն հենց դրանք դնել բանակցային սեղանին»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հետընտրական զարգացումներին։ Մեկ այլ փորձագետի՝ Սյուզան Ստյուարտի խոսքով, այդ գաղտնազերծումներն ամենևին էլ աննպատակ չեն, նման ծրագրեր եղել են ու կան բանակցային սեղանին և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կառաջարկվեն կողմերին: Ըստ նրա՝ ամենևին էլ զարմանալի չէ, որ կան կարգավորման առանձին փաթեթներ, որի մասին շատ հաճախակի է խոսել ադրբեջանական կողմը՝ ցանկանալով բանակցությունները տեղափոխել Ռուսաստանի վերահսկողության տակ, դժգոհ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Ստյուարտի ենթադրություններով՝ դժվար չէ կանխատեսել, թե ինչու է Ադրբեջանը ցանկանում այս ծրագիրը, և ոչ թե՝ գործընթացը ՄԽ հովանու ներքո։ «ՄԽ գործընթացով, ամենայն հավանականությամբ, ավելի հավասարակշռված լուծումներ են ներառված, քան կարգավորման առանձին փաթեթում։ Ամենաուշագրավն այս ամենում այն է, թե ինչպես է այս ակնկալիքներին պատասխանելու ՀՀ նոր իշխանությունը, ինչպիսի մարտավարություն է որդեգրելու բանակցային նման գործընթացում»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր