Հարկադիր կատարման ծառայությունը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա շաբաթական վիճակագրությունը
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 10-ից 14-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3298 դիմում և գրություն:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 6 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 28 զանգ-բողոքի:
2018 թվականի դեկտեմբերի 10-ից 14-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 2106 քաղաքացի: