211652_close_icon

Հարկադիր ծառայությունը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա շաբաթական վիճակագրությունը

views-count5659 դիտում article-date 12:09 25-12-2017
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 18-ից 22-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2492 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 606 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 3 բողոքի: 2017 թվականի դեկտեմբերի 18-ից 22-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 2050 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր