211652_close_icon

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է ԱԻՊԾ նոր տնօրենին

views-count6913 դիտում article-date 12:12 17-12-2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` դեկտեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ լրատվական ծառայությունից։ Բ. Սահակյանը, շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն Կարեն Սարգսյանին ծառայությունը պատշաճ ղեկավարելու համար, նշել է, որ վերջինս իր նոր պաշտոնում կշարունակի իր ներդրումն ունենալ պետականաշինության գործում:

Նմանատիպ նյութեր