211652_close_icon
views-count4642 դիտում article-date 21:00 16-12-2018

Ամերիկյան հեռուստաալիքն ընդդիմացել է թուրք-ադրբեջանական սպառնալիքներին և ցուցադրել հայ պարողների ելույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Ամերիկյան CW Network հեռուստաալիքը դիմադրություն է ցույց տվել թուրքական և ադրբեջանական կառավարությունների ջանքերին, որոնք փորձել են արգելել Հոլիվուդյան սուրբծննդյան շքերթի ժամանակ հայ պարողների ելույթի ցուցադրությունը, տեղեկացնում է Tert.am-ը: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը՝ նշելով, որ Հոլիվուդյան սուրբծննդյան շքերթը 90-ամյա ավանդույթ է, որը հարյուր հազարավոր այցելուների է գրավում, ինչպես նաև հեռարձակվում է միլիոնավոր հեռուստադիտողների համար ողջ աշխարհում: Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած տոնական միջոցառումից հետո Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ջան Օգուզը և նրա ադրբեջանցի գործընկեր Նասիմ Աղաևը պահանջել են հեռուստաալիքից կտրել միջոցառման հայկական հատվածը, որում հայկական պարային համարից բացի երևում են նաև ՀՀ և Արցախի դրոշները: Ադրբեջանցի և թուրք դիվանագետները հաղորդման հեռարձակումն անվանել են «ահաբեկչության» սատարում: Հաղորդումն ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրվել է դեկտեմբերի 14-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր