211652_close_icon
views-count47351 դիտում article-date 17:39 08-04-2017

«Ադրբեջանի պատվիրակության կազմում խուճապ է սկսվել, երբ իմացել են Հայաստանից ժամանած պարողների մասին». Մհեր Պետրոսյան. aravot.am

Ապրիլի 1-2-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է Վրաստանի VII պարային օլիմպիադան, որին մասնակցում էին պարողներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ջավախքից, Ադրբեջանից եւ Հայաստանից, հայտնում է [url=http://www.aravot.am/2017/04/07/875830/]aravot.am[/url]-ը։ Մեր երկիրը մի շարք, այդ թվում՝ ժողովրդական եւ ժամանակակից պարերի անվանակարգերում ներկայացրել է «Նոր դար» պարային համույթը՝ Մհեր Պետրոսյանի եւ Դոնա Բարեղամյանի ղեկավարությամբ: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորել է IDO միջազգային կարգի մրցավար Արտաշես Մեսրոպյանը: Համույթի կազմում հանդես է եկել նաև ժողովրդական պարերի աշխարհի կրկնակի՝ գործող չեմպիոն Գարիկ Պետրոսյանը: [img]http://shamshyan.com/ups/images/084254200149165864077869.jpg[/img] «Շատ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ մինչեւ օլիմպիադայի սկսվելը: Տեղեկացանք, Ադրբեջանի պատվիրակության կազմում խուճապ է սկսվել, երբ իմացել են Հայաստանից ժամանած պարողների մասին: Անցած տարի հայաստանյան պատվիրակությունը Համաշխարհային պարային օլիմպիադայում ջախջախիչ հաղթանակ էր տարել, իսկ «Նոր դար» համույթը 12 ոսկե մեդալ էր նվաճել: Ադրբեջանցիները սկսեցին տեղում ինչ որ փոփոխություններ անել՝ փոխեցին անվանակարգերը, տարիքային խմբերը, անգամ՝ հայտադիմումներ հանեցին»,-Aravot.am-ին պատմեց «Նոր դար»-ի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Մհեր Պետրոսյանը: [img]http://shamshyan.com/ups/images/0505991001491658669544715.jpg[/img] [img]http://shamshyan.com/ups/images/0722488001491658688400857.jpg[/img] [img]http://shamshyan.com/ups/images/0370439001491658756515750.jpg[/img] Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2017/04/07/875830/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր