4793 դիտում
20:21 16-12-2018
Դավիթ Սանասարյան. Շնորհակալություն փոխված ու բարեփոխվող ոստիկանությանը
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընտրություններ և Ոստիկանություն.
Թերևս բոլորս ենք ականատես եղել, թե ինչպես են նախորդ բոլոր չընտրությունների ժամանակ ոստիկանները, չունենալով օրինականությունը պահելու խնդիր, հանցավոր անգործության ու պարապուրդի մատնված եղել։
Երևանի ավագանու ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանությունը ապացուցեց, թե ինչքան կարևոր կշիռ ունի ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու գործում։ Հատկապես կարևորում եմ օրինախախտումների և հանցավորությունների կանխարգելման փուլը, բայց նաև պակաս կարևոր չէին ընտրատեղամասի տարածքում և այլուր կատարվող աշխատանքները։
Ուրեմն երբ ընտրության օրը ընտանիքիս անդամների և ընկերներիս հետ մտա ընտրատեղամաս, կին ոստիկանը կանգնեցրեց մեզ ու պահնաջեց, որ բոլորով առաջ չշարժվենք։
Միամիտ պետք է լինել ու կարծել թե չճանաչեց ինձ, բայց նրա համար կարևոր չէր բարձրաստիճան պաշտոնյա լինելը, նրա համար օրինականությունն ապահովելն էր գլխավորը։
Հ.Գ. չեմ ասում, թե թերություններ չեն եղել, բայց այս ընտրությունները աննախադեպ էին նաև ոստիկանության նոր մոտեցման ու նոր որակով պայմանավորված։
Շնորհակալություն փոխված ու բարեփոխվող ոստիկանությանը», նշել է Դ. Սանասարյանը:
Նմանատիպ նյութեր
5768 դիտում
16:58 10-04-2018
Բարեփոխվող բանակն անվտանգության երաշխավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1998 դիտում
20:23 05-03-2014
Անցյալում օգտագործված իրեր, որոնք փոխված դիզայնով օգտագործում ենք մինչև հիմա. ֆոտոշարք
6943 դիտում
17:48 19-01-2020
Չեմ ասելու, որ փոխված 20 վերելակները դեռ չգիտեն՝ ով է սպասարկելու և սակագին թանկանալու է, թե ոչ․ նախկին թաղապետ
Այս բաժնից
754 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին
901 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը
709 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը