Բացառիկ Lamborghini Huracan՝ թյունինգի վարպետներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մոտ 2 տարի առաջ Lamborghini կոնցեռնը Ժնևի միջազգային ավտոշոուի շրջանակներում ներկայացրել էր նոր Huracan Avio մոդելը, որից թողարկվել է ընդամնեը 250 օրինակ:
Նշված մոդելը տարբերվում էր սերիական արտադրության մոդելից, սակայն դա չխանգարեց 250 մեքենաներից մեկի սեփականատիրոջը դիմել Luethen Motorsport թյունինգային ընկերության վարպետներին, որպեսզի առանց այդ էլ շքեղ մեքենան դարձնեն է՛լ ավելի շքեղ:
Թյունինգապատ Huracan Avio-ի 5,2լ աշխատանքային ծավալով V10 շարժիչը 601 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 325 կմ/ժ:
100 կմ/ժ արագության մեքենան հասնում է ընդամենը 3,2 վայրկյանում: