ԿԸՀ-ն ամփոփում է ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները. Ուղիղ. Ազատություն ռադիոկայան
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ամփոփում է ընտրությունների վերջնական արդյունքները։
Նշենք, որ նախնական տվյալներով Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 591 հազար 276, ընտրության մասնակիցների թիվը՝ 1 միլիոն 262 164 կամ 48․ 67 տոկոս:
Նախնական արդյունքներով՝ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում 3 ուժ է հայտնվել խորհրդարանում՝ «Իմ քայլը» դաշինքը՝ 70,44 տոկոսով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 8,27 տոկոսով եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 6,37 տոկոսով:
Մանրամասները՝ [url=https://www.facebook.com/azatutyun/videos/371100600314213/?notif_id=1544947484905270¬if_t=live_video]Ազատություն ռադիոկայանի[/url] տեսանյութում: