Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
[b]Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում և Սոթք-քարվաճառ, Ալագյազ-Արթիկ, Ծաղկահովիտ-Ապարան, Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/b]
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայնՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: