797 դիտում
10:41 15-12-2018
ԱԺ-ում մշտական հանձնաժողովների թիվը կավելանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ, ամենայն հավանականությամբ, նոր խորհրդարանի ձևավորումից հետո կավելանա ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը: ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն` մշտական հանձնաժողովների թիվը չի կարող 12-ից ավելի լինել: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո 6-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կրճատվել էր` 12-ից դառնալով 9-ը:
Այն ժամանակ պատգամավոր Հրայր Թովմասյանը նշել էր, թե հանձնաժողովների թիվը պետք է կրճատել՝ հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ 105 հոգի: Մինչդեռ հիմա նոր խորհրդարանում պատգամավորների թիվը 27-ով ավելի է լինելու՝ 132 հոգի: Թե որ հանձնաժողովը որ քաղաքական ուժին կհասնի, վերջնականապես որոշված չէ. այս դեպքում գործելու է ԱԺ կանոնակարգ օրենքում նախատեսված «դոնթի բանաձևը»:
Միաժամանակ, նկատենք, որ ԱԺ պատգամավորների թվի ավելացումն իր հերթին հանգեցնելու է պետական բյուջեից ծախսերի աճի՝ պատգամավորների, նրանց օգնականների աշխատավարձեր, գումարած դրան՝ գրասենյակային ծախսեր, գործուղման ծախսեր և այլն: Նշենք, որ միայն գործուղման ծախսերը նվազագույնը 2 հազար դոլար է մեկ անձի համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2138 դիտում
09:05 13-11-2021
Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը կավելանա մեկով. նախագիծը հասավ խորհրդարան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
10510 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am