1374 դիտում
18:41 14-12-2018
ՖԻՖԱ-ի Տրանսֆերների համադրման համակարգի սեմինար՝ Ֆուտբոլի ակադեմիայում
Դեկտեմբերի 14-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, անցկացվեց ՖԻՖԱ-ի Տրանսֆերների Համադրման Համակարգի (ՏՀՀ) սեմինար-պարապմունք, որին ներկա էին Հայաստանի առաջնության Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբների ՏՀՀ պատասխանատուները:
Սեմինարը կազմակերպվել էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից և նվիրված էր ՏՀՀ համակարգում տեղ գտած փոփոխություններին ու նորամուծություններին, ակումբների ՏՀՀ պատասխանատուների վերապատրաստմանը, ինչպես նաև միջազգային տրանսֆերների իրականացման գործընթացի ուսումնասիրությանը:
Սեմինարը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի մասնագետ, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ՏՀՀ պատասխանատու Նունե Սարգսյանը: Սեմինարի ընթացքում Ն. Սարգսյանը և «Շիրակ» ակումբի ՏՀՀ պատասխանատու Ռուբեն Հակոբյանն ակումբների ներակայացուցիչներին փոխանցեցին 2018թ. հոկտեմբերի 11-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած ՖԻՖԱ ՏՀՀ սեմինարի ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունն ու նորամուծությունները, ինչպես նաև ՏՀՀ համակարգի գործառույթներին նվիրված հատուկ ուղեցույցները:
ՏՀՀ սեմինարն ուղեկցվում էր գործնական աշխատանքներով, ինչի նպատակն էր լավագույնս ամրապնդել ՏՀՀ համակարգի հետ կապված առանձնահատկությունները, գործնականում կիրառել կանոնակարգային բոլոր դրույթները և վերջիններիս փոփոխությունները:
Նմանատիպ նյութեր
18854 դիտում
21:43 28-03-2018
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ընկերական հանդիպում Ստեփանավանի Ֆուտբոլի հավաքականի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
919 դիտում
22:06 01-07-2022
Մանկապատանեկան ֆուտբոլի մինի-մրցաշար՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում
Այս բաժնից
703 դիտում
18:21 20-04-2024
Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
757 դիտում
21:32 19-04-2024
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
3970 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ