Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կազմել է 484.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.36 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 547.37 դրամ (նվազել է 4.43 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 609.92 դրամ (նվազել է 4.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.30 դրամ (նվազել է 0.02 դրամով):