ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 13:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը թեթև մարդատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ փակ:
Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար), Մաստարա-Մարալիկ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Մաստարա-Մարալիկ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Արագածոտնի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: