211652_close_icon
views-count1900 դիտում article-date 15:37 14-12-2018

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը թեթև մարդատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ փակ: Դժվարանցանելի են Մաստարա-Մարալիկ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Մաստարա-Մարալիկ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Երևան քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Եղվարդ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում, Արագածոտնի և Շիրակի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Նմանատիպ նյութեր