1582 դիտում
22:28 13-12-2018
Հռոմի Մերուլանա պալատում կայացել է «1915թ. Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողով
Դեկտեմբերի 10-ին դեսպանության նախաձեռնությամբ Հռոմի Մերուլանա պալատում կայացավ 1915թ. Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում խորագրով համաժողովը, որը կազմակերպվել էր Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի և Մարդու իրավունքների հռչակագրի 70-ամյակի առիթով:
Իր ելույթում կարևորելով պատմության ճշմարտացիությունը, հիշողության կարևորությունը և արդարության հանդեպ վստահությունը՝ դեսպան Բաղդասարյանը նշեց. «Ավելի քան 100 տարի է անցել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից, երբ Օսմանյան կայսրությունում զոհ գնաց 1.5 միլիոն հայ, սակայն այսօր էլ մեր աչքի առջև կատարվող էթնիկ և կրոնական խմբերի դեմ ինքնությամբ պայմանավորված հանցագործությունները բացահայտ կերպով ի ցույց են դնում, որ աշխարհը զերծ չէ այս նողկալի արհավիրքից: Միջազգային հանրության համար սա հերթական ահազանգն է առ այն, որ ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վտանգն ամենևին չի վերացել և պահանջում է միջազգային կառույցների, պետությունների ու քաղաքացիական հասարակության համախմբված և հետևողական քայլեր»:
Համաժողովը վարում էր իտալական հայտնի «Կորիերա դելա Սերա» օրաթերթի լրագրող Մաուրիցիո Կապրարան (Maurizio Caprara):
Բանախոսների թվում էին հայազգի գրող Անտոնիա Արսլանը (Antonia Arslan) («Արտույտների ագարակը» վեպի հեղինակը), Հռոմի հայրապետական արևելագիտության համալսարանի կանոնիկ իրավունքի ֆակուլտետի արտակարգ պրոֆեսոր հայր Ջորջ Հենրի Ռույսենը (Georges-Henri Ruyssen), Սիենայի համալսարանի մարդու իրավունքների պատմության պրոֆեսոր Մարչելո Ֆլորեսը (Marcello Flores) և Միլանի գիտությունների համալսարանի հանրային իրավունքի ինստիտուտների պրոֆեսոր Բարբարա Ռանդացոն (Barbara Randazzo), Միլանի համալսարանի հայոց լեզվի պրոֆեսոր Պայքար Սիվազլյանը:
Համաժողովի ավարտին Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի և այլ ստեղծագործություններով հանդես եկան մենակատար Մարինե Գրիգորյանը, դուդուկահար Արամ Իպեկջյանը և ջութակահար Մաուրիցիո Ռեդեգոսո Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
1842 դիտում
16:58 17-04-2019
Մեծ Եղեռն. Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց խորագրով համաժողով՝ Իտալիայի Պատգամավորների պալատում
1489 դիտում
17:51 31-12-2023
Թող ազգային վշտի ու հյուծման տարիները դառնան հեռավոր հիշողություն․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Այս բաժնից
508 դիտում
15:28 24-12-2024
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
928 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ