Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կազմել է 485.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.15 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 552.35 դրամ (նվազել է 1.13 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 612.42 դրամ (նվազել է 4.62 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.30 դրամ (նվազել է 0.02 դրամով):