ՉԼ. «Լիվերպուլի» գորդյան հանգույցը. «Բարսելոնան» կարող է հեռակա վրեժ լուծել «Ինտերից». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Չեմպիոնների լիգայում սկսվում է խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրը, որի շրջանակներում տեղի կունենա 8 հանդիպում:
Այդ հանդիպումներից մեկը, իհարկե, առանձնանում է. դա ընդհանրապես ամբողջ տուրի զարդն է. «Լիվերպուլ»-«Նապոլի»: Շատ ցավալի է, որ վիճակահանության կամոք այս թիմերը ՊՍԺ-ի հետ միասին նույն խմբում հայտնվեցին:
Արդյունքում այս թիմերի միջև յուրաքանչյուր հանդիպում իսկական թրիլեր դարձավ: Ամեն միավորը հսկայական նշանակություն ունեցավ: Դեռ խմբի ետնապահ «Ցրվենա Զվեզդան» էլ կրակի վրա յուղ լցրեց. միավորներ կորզելով «Լիվերպուլից» և «Նապոլիից»:
Ու հիմա այսօր «Լիվերպուլին» միայն հաղթանակ է անհրաժեշտ: Ցանկալի է, գոնե 2 գնդակի տարբերությամբ: «Նապոլիին» ոչ-ոքին բավարար է: Զարմանալի է, Անգլիայի ընթացիկ առաջնության առաջատարը, 15 տուրում դեռ ոչ մի պարտություն չկրած անգլիական թիմը ՉԼ-ի խմբային փուլի 5 խաղերից 3-ում պարտություն է կրել: Դա վկայում այս խմբի բացառիկ ուժեղ կազմի մասին: Ու «Լիվերպուլի» ամբիցիաներին մեծ հարված կլինի, եթե թիմը դուրս մնա հետագա պայքարից:
Բայց լինելու է նաև զուգահեռ Բելգրադում «Ցրվենա Զվեզդա»-ՊՍԺ խաղը: ՊՍԺ-ն էլ պետք է հաղթի սերբերին, եթե ցանկանում խմբում 1-ին տեղ գրավել: Մի խոսքով, խճճված իրավիճակ է:
Այս պահին «Նապոլին» ունի 9 միավոր, ՊՍԺ-ն՝ 8, «Լիվերպուլը»՝ 6, իսկ «Ցրվենա Զվեզդան»՝ 4:
Եվս մեկ հետաքրքիր խաղ է սպասվում Իսպանիայում, որտեղ «Բարսելոնան» կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»: Սրա հետաքրքիրն այն է, թե ինչպես են խաղին մոտենալու կատալոնացիները: Նրանք արդեն ապահովել են 1-ին տեղը խմբում, կարող են ուժեղագույն կազմով չխաղալ, համենայնդեպս, Մեսին ոնց որ թե բաց կթողնի հանդիպումը:
Իսկ «Տոտենհեմին» միայն հաղթանակ է անհրաժեշտ՝ խմբում 2-րդ տեղ գրավելու համար: Այսինքն, շատ բան կախված է լինելու այս խմբի ՊՍՎ-«Ինտեր» խաղից, որտեղ էլ իտալացիներին է միայն հաղթանակ է պետք: Բայց ՊՍՎ-ն թույլ թիմ չէ, և նրան հաղթելը նույնիսկ «Բարսելոնայի» համար բարդ եղավ:
Այս խմբում «Բարսելոնան» ունի 13 միավոր, «Տոտենհեմն» ու «Ինտերը»՝ 7-ական, սակայն անգլիական թիմը իրար միջև խաղերի արդյունքներով առավելություն ունի միլանյան ակումբի նկատմամբ: ՊՍՎ-ն՝ 1 միավոր:
[b]Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր
A խումբ
[/b]
«Բրյուգե» (Բելգիա) - «Ատլետիկո» (Իսպանիա)՝ 00:00 (Երևանի ժամանակով)
«Մոնակո» (Ֆրանսիա) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)՝ 00:00
[b]B խումբ
[/b]
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 00:00
«Ինտեր» (Իտալիա) - ՊՍՎ (Հոլանդիա)՝ 00:00
[b]C խումբ
[/b]
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 00:00
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 00:00
[b]D խումբ[/b]
«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 21:55
«Շալկե» (Գերմանիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 21:55