Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան
[url=https://www.tert.am/am/news/2018/12/10/pashinyan/2869405]Tert.am-[/url]ը գրում է. Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արտասահմանյան լրատվամիջոցների հետ ունեցած հանդիպման ընթացքում:
Ինչպես գրում է ռուսական ТАСС գործակալությունը, Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ:
«Մենք ունենք հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, դրանք կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում՝ Կոսովոյում ու Աֆղանստանում, և մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը: Սակայն մենք չենք ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/10/pashinyan/2869405]այստեղ[/url]