1511 դիտում
15:58 10-12-2018
Դատախազությունը ստացել է ԱԺ արտահերթ ընտրություններին լրագրողների գործունեությանը խոչընդոտելու 2 դեպքի մասին տեղեկություն
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ընտրությունների գործընթացը լուսաբանող լրագրողների գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 2 դեպքի մասին տեղեկատվություն: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորդական Գոռ Աբրահամյանը:
«Դեպքերից մեկի մասին հրապարակում է եղել aravot.am կայքում՝ կապված թիվ 10/33 ընտրատեղամասի հետ:
Երկրորդ դեպքի մասին տեղեկատվությունն ստացվել է armtimes.com կայքի հրապարակումից, համաձայն որի թիվ 10/49 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը «Հայկական ժամանակ» թերթի լրագրողին տևական ժամանակ թոււյլ չի տվել մտնել ընտրատեղամաս՝ լուսաբանելու քվեների հաշվարկման գործըթնացը:
Երկու հրապարակումներն էլ Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից ուղարկվելեն Ոստիկանության էրեբունու բաժին՝ նշվածներից առաջինում նկարագրված հանգամանքներն ստուգելու և դրանցում հանցավոր դրսևորման առկայությունը պարզելու, իսկ երկրորդ դեպքի հետ կապված՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ»,- գրել է նա:
Նրա խոսքով` լրագրողների մասնագիտական օրինական գործունեության իրականացմանը խոչընդոտելու բոլոր առերևույթ իրավախախտումներին քրեաիրավական գնահատականներ տալու խնդիրը ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում է:
«Համեմատության համար նշենք, որ 2017 թ. ապրիլին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրվել էր լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու 14 դեպք»,- գրել է նա:
Նմանատիպ նյութեր
4747 դիտում
17:12 11-04-2017
Դատախազությունը քրեական գործ է հարուցել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
Այս բաժնից
751 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
841 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
685 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը