211652_close_icon
views-count5731 դիտում article-date 15:29 10-12-2018

Դեկտեմբերի 10-ին Վալերիյ Օսիպյանը 9 ոստիկանի լեյտենանտի ուսադիրներ է հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

10 դեկտեմբերի, 2018 թվական։ Այս օրը խորհրդանշական է ոստիկանության կենտրոնական վարչակազմ հրավիրված 9 ծառայողների համար, որոնք սպայական առաջին ուսադիրները ստացան անձամբ Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանից։ Նրանք աչքի են ընկել իրենց բարեխիճ ծառայությամբ ու մասնագիտական գիտելիքների պաշարով՝ վաստակելով ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայելու հնարավորությունը։ Վալերիյ Օսիպյանը լեյտենանտի ուսադիրները նրանց հանձնելուց և բարի ծառայություն մաղթելուց հետո՝ հանդես եկավ շնորհավորական խոսքով։ Ոստիկանության պետը ևս մեկ անգամ արձանագրեց՝ բարեխիղճ և պատվախնդիր ծառայողներն ըստ արժանվույն գնահատվելու են։ «Մեր առաքելությունը հասարակությանը ծառայելն է, որը պետք է անենք հավուր պատշաճի և բարձր պատրաստակամությամբ։ Հուսով եմ՝ ստացած կոչումներն ավելի կպարտավորեցնեն ձեզ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորություններն ավելի բարեխիղճ կատարել»,- ընգծեց ոստիկանության պետը՝ հիշեցնելով, որ այսուհետ յուրաքանչյուր ոստիկանի, այսպես ասած, տանիքը իր սրտացավ ծառայությունն է միայն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր