7516 դիտում
10:09 10-12-2018
Գեղարքունիքի 4 գյուղերում նկատելի առավելությամբ հաղթում է «Իմ քայլը» դաշինքը
Գեղարքունիքի մարզի, Տորֆավան, Վանեվան, Արտանիշ եւ Շողակաթ գյուղերում արդեն հայտնի են դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները: «[url=https://armenpress.am/arm/news/957593.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների տվյալներով՝ մյուս կուսակցություններից կամ դաշինքներից նկատելի առավելությամբ առաջ է ընթանում «Իմ քայլը» դաշինքը:
Շողակաթ համայնքի Արտանիշ գյուղում 440 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 260 ընտրող, որոնցից 200-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին: Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ շահած 36 ձայնով: 5 ձայն շահել է ՕԵԿ-ը, 5 ձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, 4 ձայն՝ «Մենք» դաշինքը, 3-ական ձայն՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը:
Շողակաթ գյուղում գրանցված 336 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 249-ը, որոնցից 208-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին, 11 ձայն շահել է ՀՅԴ-ն, 10 ձայն՝ ԲՀԿ-ն, 8 ձայն՝ ՀՀԿ-ն, 4 ձայն՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը, 2 ձայն՝ «Լուսավոր Հայաստանը, 1 ձայն՝ ՕԵԿ-ը:
Տորֆավան գյուղում գրանցված 318 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 171-ը, որոնցից 127-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին: Երկրորդ տեղում «Մենք» դաշինքն է՝ 13 ձայնով: ՀՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» շահել է 7-ական, ԲՀԿ-ն՝ 5, ՀՅԴ-ն՝ 3 ձայն:
Վանեվան գյուղում գրանցված 254 ընտրողից ընտրությանը մասնակցել է 167-ը, որոնցից 117-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին: 16 ձայն շահել է ՀՅԴ-ն, 10 ձայն՝ ԲՀԿ-ն, 4 ձայն՝ «Լուսավոր Հայաստանը»:
Գեղարքունիքի խոշոր ընտրատեղամասերում ձայների հաշվարկը շարունակվում է:
Նմանատիպ նյութեր
3359 դիտում
10:22 10-12-2018
Ճամբարակ խոշորացված համայնքում «Իմ քայլը» դաշինքը հաղթել է բացարձակ առավելությամբ՝ 83 տոկոս ձայներով
39329 դիտում
23:40 09-06-2019
Աբովյանում քաղաքապետի ընտրություններում ձայների առավելությամբ հաղթում է Վահագն Գևորգյանը
5178 դիտում
00:30 24-09-2018
«Իմ քայլը» դաշինքը հաղթում է․ ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները
Այս բաժնից
922 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
790 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
691 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին