211652_close_icon
views-count3830 դիտում article-date 10:43 09-12-2018

Նարեկ Սարգսյանը դեռ չի տեղափոխվել Հայաստան, Դատախազությունը զբաղվում է. Վալերիյ Օսիպյան

[url=https://www.tert.am/am/news/2018/12/09/valeriy-osipyan/2867590]Tert.am[/url]-ը գրում է. «Ինտերպոլի» և ոստիկանության ծառայողների լավ համագործակցություն ստացվեց, ինչի արդյունքում Նարեկ Սարգսյանը հայտնաբերվեց: Այս մասին այսօր Նուբարաշենում իր ընտրությունը կատարելուց հետո ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանի հայտնաբերմանը: «Ազատության» հարցին, թե ոստիկանությունն ունե՞ր տեղեկություն, որ նա կեղծ անձնագրով է շրջագայում, Օսիպյանն ասաց. «Ամիսներ առաջ, երբ մենք բարձրաձայնում էինք, որ մեր տեսադաշտում է, լրատվամիջոցներից ոմանք կարծում էին, որ անլուրջ հայտարարություններ եմ անում, բայց փաստը մնում է փաստ, որ նա հայտնաբերվեց։ Ես կասեի, որ շատ լավ համագործակցություն տեղի ունեցավ մեր գործընկերների հետ՝ և´ ոստիկանության ուժերի, և´ նաև «Ինտերպոլ»-ի միջազգային կառույցների հետ, եվրոպական տարբեր գրասենյակների հետ և տվեց իր դրական արդյունքը»։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/09/valeriy-osipyan/2867590]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր