1557 դիտում
17:28 08-12-2018
ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի դիտորդները նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումներ չեն նկատել
ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի դիտորդական առաքելության համակարգող, Ղրղզստանի խորհրդարանի փոխնախագահ Միրլան Բաքիրովը հույս հայտնեց, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կընթանան օրենսդրությանը համապատասխան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Բաքիրովն ասաց, որ իրենք հանդիպել են «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների հետ. ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ էլ քննարկել են մի շարք հարցեր:
«Դեռևս ոչ մի դիտողություն չունենք, որևէ ընտրախախտում չենք նկատել։ Ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Վաղն առավոտից խմբերով կմեկնենք քվեարկության վայրեր։ Կլինենք ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Բաժանվել ենք 5 խմբի, մեր դիտորդները 23-ն են, իսկ ԱՊՀ դիտորդական առաքելությունում ընդհանուր առմամբ 80 անդամ կա»,- ասաց նա:
Ղրղզստանի խորհրդարանի փոխնախագահը նշեց, որ ամենայն հավանականությամբ ընտրությունների հաջորդ օրը՝ դեկտեմբերի 10-ին, իրենք դիտորդական առաքելության հաշվետվություն կտրամադրեն։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները Հայաստանում են ՀՀ ազգային ժողովի հրավերով, հետևում են ընտրությունների նախապատրաստական, ընտրությունների անցկացման, քարոզչության աշխատանքներին:
Նմանատիպ նյութեր
1684 դիտում
19:32 16-03-2014
Ռուսական դիտորդները Ղրիմում խախտումներ չեն գրանցել
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին