65795 դիտում
17:10 09-08-2023
Հերթական կրակոցները Արագածոտնի մարզում. Աշտարակում գործող «Հայաթ» բացօթյա սրճարանի հարևանությամբ կրակոցներ են արձակել Hyundai-ի ուղղությամբ, որի վրա հայտնաբերվել է կրակոցի 4 հետք
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։
Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի «Հայաթ» բացօթյա սրճարանի հարևանությամբ Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Արման Սիմոնյանը իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Վրեժ Գալստյանին կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների պահին ավտոմեքենայում են եղել Վ․ Գալստյանն ու Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Պապիկ Հակոբյանը։
Ապա կրակոցներ արձակելուց հետո Ա․ Սիմոնյանը դիմել է փախուստի, իսկ Վ․ Գալստյանն ու Պ․ Հակոբյանը նշված ավտոմեքենայով հեռացել են դեպիք վայրից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցները բացատրական աշխատանքներ են կատարում Վ․ Գալստյանի եղբայր, Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Բաբկեն Գալստյանի հետ, ով ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացնում նշված ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվում է կրակոցի 4 հետք։
Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վ․ Գալստյանին, Ա․ Սիմոնյանին, Պ․ Հակոբյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։