Ամերիկացի հերասան Քևին Հարթը հրաժարվել է վարել «Օսկար» մրցանակաբաշխության 91-րդ արարողությունը: Այդ մասին դերասանը հայտնել է Twitter-ի իր էջում:
«Ես չեմ ցանկանում ուշադրությունը շեղել այն գիշերը, որը պետք է տոնեն բազմաթիվ զարմանալի ու տաղանդավոր մարդիկ»,- գրել է կատակերգուն:
Ինչպես հայտնում է Ria Novosti գործակալությունը, որոշումը Հարթը բացատրել է իր նշանակմանը սեռական փոքրամասնությունների բացասական արձագանքով: Քևինը նրանցից ներողություն է խնդրել իր «խիստ խոսքերի համար անցյալում»:
«Զղջում եմ, որ մարդկանց ցավ եմ պատճառել: Ես զարգանում եմ ու ցանկանում եմ դա շարունակել: Իմ նպատակն է՝ ՝միավորել մարդկանց, այլ ոչ թե հեռացնել միմյանցից»,-հայտարարել է նա։
«Օսկարի» 91-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու 2019 թվականի փետրվարի 24-ին, Հոլիվուդի Dolby թատրոնում։