211652_close_icon
views-count2170 դիտում article-date 16:33 18-11-2018

Պատվավոր «Օսկարի» շնորհման արարողությունը կկրճատվի Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով

Ամերիկյան կինոյի գեղարվեստական ակադեմիան կփոխի կինոյի Governors Awards մրցանակի ձեւաչափը, գրում է Artsakhpress.am-ը: Կարմիր գորգի վրայով երթը կրճատվելու է, սահմանափակվում է նաև արարողակարգի մեկնարկից առաջ տրվող ավանդական հարցազրույցները: Կազմակերպիչների խոսքերով՝ դա արվում է՝ ելնելով Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհվածների հանդեպ հարգանքից: Միեւնույն ժամանակ, արարողությունը եւ դրանից հետո տրվող ճաշկերույթը տեղի կունենա ըստ նախնական պլանավորման, 1in.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Medusa-ն: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ի երեկոյան: «Օսկարի» արձանիկները կինոյի զարգացման գործում ունեցած ներդրման համար կստանան հրապարակախոս Մարվին Լևին, կոմպոզիտոր Լալո Շիֆրինը, դերասանուհի Սիսելի Թայսոնը: Հրդեհները Կալիֆոռնիայում շարունակվում են նոյեմբերի սկզբից: Վերջին տվյալների համաձայն, աղետի զոհերի թիվը հասել է 79-ի, անհայտ կորել՝ 1278 մարդ: Հիշեցնենք, որ այս տարին գիտնականները համարել են մարդկության պատմության մեջ ամենավատ տարին։

Նմանատիպ նյութեր