ԵՊՀ-ն ու Ամերիկյան համալսարանը կրթական նոր ծրագրեր կունենան. հաստատվել է մասնագիտությունների ցանկը
Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2019-2020 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը:
Նախագիծը հաստատվեց կառավարության այսօրվա հերթական նիստում:
«Որոշակի փոփոխություններ են կատարվել: Ամերիկյան համալսարանը «Տվյալագիտություն» կրթական ծրագիր է իրականացնելու, ԵՊՀ-ն՝«Կիրառական վիճակագրություն», տվյալների գիտություն: Մասնավոր բուհերից որոշները դադարեցրել են կրթական գործունեությունը»,- ասաց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը: