4177 դիտում
00:03 06-12-2018
Նիկոլ Փաշինյանին օգնելու ճիշտ ձևը ոչ թե նրան գովելը, շողոքորթելն է, այլ եղած թերությունները ցույց տալը. Արամ Սարգսյան
[url=https://www.aravot.am/2018/12/01/996372/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook&fbclid=IwAR3kVgFUqwmvRdlz8K52eNIJyZetuM08_RBLbDUqYPQjKF3yNOkTpeM-xgE]Aravot.am[/url]-ը գրում է
«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը երեկ մեզ հետ զրույցում դժգոհեց, որ ՔՊ-ն ՀՀԿ-ին է կանչում բանավեճի, ՀՀԿ-ն՝ ՔՊ-ին, դրանով ուզում են ասել, որ դաշտում միայն ՀՀԿ-ն է ու ՔՊ-ն, որ քվեները բաժանվեն նրանց միջեւ։
[b]- Պարոն Սարգսյան, իսկ դուք քննադատո՞ւմ եք իշխանություններին այնպես, ինչպես հանրապետականները։[/b]
- Այո, իհարկե, քննադատում ենք։ Ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանին օգնելու ճիշտ ձեւը ոչ թե նրան գովելը, շողոքորթելն է՝ դրա պակասը չունի Նիկոլ Փաշինյանը, այլ եղած թերությունները ցույց տալը։ Ու մենակ ցույց տալն էլ բավարար չէ, լուծում է առաջարկել պետք։ Ես ինչ խոսում էի, լուծում էի առաջարկում, բայց Ձեզ պետք է բանավեճ, սկանդալ, դա էլ Հանրապետականն ու ՔՊ-ն հասկացել են, իրենք խաղի մեջ են… ես դա չեմ անում։
- [b]Որպեսզի մեր հոգու վրա մեղք չվերցնենք, առանց բանավեճի ու սկանդալի՝ խնդրում եմ հիմա նշել ձեր լուծումները կոնկրետ խնդիրների շուրջ։
[/b]
- Կոնկրետ խնդիրների շուրջ ես ասում եմ՝ այն երկրները, ինչպիսին մենք ենք, որի համար մեկ խնդիրն աշխատատեղերի ստեղծումն է, չի կարող չօգտվել իր բնական ռեսուրսներից։ Մեր տնտեսությունը պիտի հենված լինի բնական ռեսուրսների վրա, եւ պիտի հանքարդյունաբերությունից հասնենք լեռնամետալուրգիայի։
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/12/01/996372/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook&fbclid=IwAR3kVgFUqwmvRdlz8K52eNIJyZetuM08_RBLbDUqYPQjKF3yNOkTpeM-xgE]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2018 դիտում
21:26 28-11-2018
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
1144 դիտում
16:59 05-07-2023
Արցախին օգնելու առաջնահերթ ձևը չվնասելն է. մի՛ վնասեք Արցախին. Արտակ Բեգլարյան
Այս բաժնից
817 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
811 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
784 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան