54710 դիտում
21:26 05-12-2018
Հերթական բնակարանային գողությունը Երևանում. 2 ժամվա ընթացքում կոտրել են բնակարանի դուռն ռւ տունը տակնուվրա արել՝ թալանելով ոսկյա զարդեր և գումար. բնակիչներն ասում էին. «Սա էլ համաներման խերը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հերթական բնակարանային գողությունն է տեղի ունեցել Երևանում: Դավիթաշեն 3-րդ թաղամասի 13 շենքի 69 բնակարանի բնակիչը, գալով տուն, նկատել է, որ տան մուտքի դռան փականը կոտրված է և մտնելով ներս՝ հայտնաբերել է տունն ամբողջովին տակնուվրա արած:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանի և պետի տեղակալ Հրանտ Հարությունյանի գլխավորությամբ:
Գողը կամ գողերը տակնուվրա են արել ննջասենյակը, հյուրասենյակը և զգեստապահարանի միջից հափշտակել են ոսկյա զարդեր և գումար:
Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն փորձաքրեագետները:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակարանատերերն ասում էին. Ժամը 17:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում բացակայել ենք տանից: Երեխաներին տարել էինք երաժշտական դպրոց ու վերադառնալով՝ ականատես ենք եղել այս տեսարանին:
Առաջին քայլը, որ արել ենք՝ ահազագել ենք ոստիկանություն ու հոսով ենք, որ գողը կամ գողերը, ինչպես նաև գողոնը կհայտնաբերվեն»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հավանաբար, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաղքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ կհարուցվի:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15592 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35846 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց