211431 դիտում
17:45 13-02-2021
Արտակարգ դեպք Արարատի մարզում. Մասիսի ոստիկանները հենց տան մեջ վնասազերծեցին բնակարանային գողին. նա ողջ տունը տակնուվրա էր արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 13-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Կամո Ցուցուլյանի), ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ Մասիսի բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ տաք հետքերով Մասիս քաղաքում հանցանքի վայրում բռնել և վնասազերծել են բնակարանային գողին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մասիսի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի կասկածելի քաղաքացի Մասիս քաղաքի Նոր թաղամասի շենքերի մոտ զվռնում է ու անընդհատ շենքի պատուհաններն է տնտղում:
Կարճ ժամանակ անց, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ա. Ոսկանյանի գլխավորությամբ, քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկաները որոշում են՝ ինչպես ժողովուրդն է ասում, երկաթը տաք-տաք ծեծել ու հասնելով նշված թաղամասի, 9-րդ շենք 38-րդ բնակարանում վնասազերծում են գողին:
Տունն ամբողջովին տակնուվրա արած է լինում, իսկ գողը նշված տուն էր մտել՝ հարմարեցված բանալիով բացելով տան դուռը:
Տանտերերը այդ պահին տանը չեն եղել, իսկ կասկածյալը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Արարատ Մկրտչյանն է, մի քանի ժամ դարանակալել է և, երբ համոզվել է, որ տան տերերը դուրս են եկել տանից ու մեկնել աշխատանքի վայր, ովքեր Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում են ծաղկի սրահում, մտել է տուն և ողջ տունը տակնուվրա արել, սակայն չի հասցրել ավարով դուրս գալ: Ոստիկանները նրան հանցանքի վայրից «դեպորտ են արել» Մասիսի ոստիկանություն:
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանը, նույն վարչության Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Եդիգար Թորոսյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Ա. Մկրտչյանը ոստիկանության Մասիսի բաժնից ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:
Տուժածի հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Մալադեց ոստիկաներին ու քննիչներին, գողին տան մեջն ընենց բռնին, որ սաղ կյանքը էդ գողը հիշելու է, որ չկարողացավ իր սև գործը մինչև վերջ ավարտին հասցնի:
Էսօրը մենք սաղս հիշելու ենք, թե ինչպես մեր համայնքի ոստիկանները փայլուն ձևի ոչ միայն վնասազերծեցին գողին, այլև՝ ինչու չէ, նաև ողջ թաղի պատիվը պահեցին», նկատի ունենալով այն հանգամանքը, որ եթե գողը չբռնվեր, տուժածները առաջինը հարևանների վրա էին կասկածելու:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում էլ տանտիրուհին ասում էր. «Ամեն օր գնում եմ աշխատանքի: Էսօր գործիս տեղն էի, երբ ոստիկանության աշխատողը եկավ, թե բա՝ միասին պետք է գնանք ոստիկանություն:
Զարմացա, ոչ մի հակաօրինական բաներ չեմ անում, խի՞: Ու ահը սրտիս եկա Մասիսի ոստիկանություն, որտեղ էլ իմացա, որ մեր տուն գող ա մտել ու գողին միլիցեքը տան մեջ բռնել են: Հետո արդեն էկա տուն, մնացի կարկամած: Ողջ տունը տակնուվրա էր արված: Էդ սրտամեռ գողը տունը թալանելու ժամանակ էլ ձվածեղ է արել, նստել, կերել, կոնյակը խմել, երևի գողության հաղթական ավարի կենացն ա խմել: Բայց լավ էր, չի կարողացել մարսել:
Մասիսի միլիցեքը տեղում դրան վնասազերծել են: Իմ շնորհակալանքի խոսքն եմ ուղղում ոստիկաններին ու քննիչներին, ասելով՝ հալալ է ձեզ, տղերք, ափսոս, էդ անտեր գողը կոնյակը խմել է, բայց ոչինչ, խանութից նորը կառնեմ, ու ձեր կենացը կխմեմ»:
Ոստիկանների կողմից հանցանքի վայրում վնասազերծված՝ 38-ամյա Արարատ Մկրտչյանն է
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+