Լոռու մարզում վթարային ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 5-ին ժամը 12:00-24։00 մասնակիորեն դադարեցվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի, Ս/Սարահարթ թաղամասի, Օձուն, Ծաթեր, Արևածագ, Այգեհատ, Հագվի, Աքորի գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
[b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
[/b]