211652_close_icon
views-count1216 դիտում article-date 11:55 05-12-2018

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 4-ին, ժ.17.10-ին, Երևանի Գ.Չաուշի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 4-ին, ժ.19.50-ին, Աշտարակի խճուղու նոր կառուցվող ճանապարահատվածում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Նիսան Պատռոլ» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում վրաերթի է ենթարկել 84-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր