Forbes-ը տարվա ամենազդեցիկ կին է ճանաչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես եւ մեկ տարի առաջ, գլխավորել Է Forbes հանդեսի վարկածով 2018 թվականի հարյուր ամենազդեցիկ կանանց վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկրորդ եւ երրորդ տեղերում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը: Հրատարակությունը հիշեցնում Է, որ Մերկելը, որը կանցլերի պաշտոնն զբաղեցնում Է 2005 թվականից, չի վերընտրվելու 2021 թվականին, բայց ընդսմին դեռեւս «մնում Է Եվրոպայի դե ֆակտո ղեկավարը»:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտնվել Է վարկանիշի 49-րդ տեղում՝ առաջ անցնելով ամերիկացի երգչուհի Բեյոնսեից (50-րդ տեղ) եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիից (67-րդ տեղ):