Մեկնարկել են հրամանատարական հավաքներ. մասնակցում են պաշտպանության բանակի միավորումների և զորամասերի հակաօդային պաշտպանության պետերը
Ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հենքի վրա դեկտեմբերի 3-ից մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որին մասնակցում են պաշտպանության բանակի միավորումների և զորամասերի հակաօդային պաշտպանության պետերը:
Հավաքների նպատակն է ստուգել և կատարելագործել ոլորտի սպաների ունակությունները, ամրապնդել նրանց հրամանատարական կարողություններն ու բարձրացնել մասնագիտական գիտելիքների մակարդակը:
Հնգօրյա հավաքների ընթացքում դասախոսությունների, մեթոդական ու գործնական պարապմունքների շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն համապատասխան փորձ ու գիտելիքներ, որոնք կնպաստեն ենթակա ստորաբաժանումներում աշխատանքների նպատակային ու արդյունավետ իրականացմանը:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]