ԲՀԿ-ն փորձում է ազդեցիկ ռեյտինգայիններին իր ցուցակում ներառել. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մարզերում վարկանիշային թեկնածուներ առաջադրելու համար մեծ ջանքեր ու միջոցներ է ներդրել: «Իրատեսի» հետ զրույցում կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնեց, որ տարածաշրջանում համբավ ու ռեսուրսներ ունեցող անհատներին առաջարկվել է ԲՀԿ-ի ցուցակում ներառվել:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ այդ մարդկանց թվում Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանն է եղել նաև, որը մերժել է առաջարկը: Ի դեպ, վերջինս նախորդ ընտրություններին առաջադրվել էր ՀՀԿ-ի ցուցակով: Հանրապետականամերձ օղակներից միայն Մեջլումյանին չէ, որ ԲՀԿ-ն առաջարկություն է արել:
«Հայտնի ՀՀԿ-ականներից մեկի սանիկին ԲՀԿ-ն ներառել է իր ցանկում, հստակ իմանալով, որ այդ տարածաշրջանում վերջինս իր իսկ կնքահոր հետ չի կարողանա պայքարել: Վանաձորում էլ, օրինակ, Ռուսաստանից են հետ կանչել իրենց նախկին անդամներին ու համակիրներին և հորդորել կիրառել նախկինում ունեցած կապերը, ձայն բերել»,- ասաց մեր զրուցակիցը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: