5806 դիտում
23:12 03-12-2018
ՌԴ քաղաքացիների մեծ մասը քվեարկել է Սիմֆերոպոլի օդանավակայանը Հովհաննես Այվազովսկու անունով կոչելու օգտին
Ղրիմի Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանակոչելու քվեարկությունում մասնակիցների մեծ մասը կողմ է արտահայտվել այն հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով կոչելու օգտին։ Այս մասին հայտնում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն:
Օդանավակայանը Այվազովսկու անունով կոչելուն կողմ է քվեարկել 133 հազար 154 մարդ կամ հարցման մասնակիցների 52 տոկոսը:
Լավագույն եռյակում են հայտնվել նաև կայսրուհի Եկատերինա Երկրորդը (73 հազար 134 ձայն) և ծովակալ Պավել Նախիմովը (48 հազար 915 ձայն):
Ղրիմի օդանավակայանի անվանակոչման հարցմանը մասնակցել է ավելի քան 255 հազար մարդ: Վերջնական արդյունքները կհայտարարվեն վաղը՝ դեկտեմբերի 4-ին:
Նախագծի շրջանակներում նշանավոր մարդկանց անուններով են կոչվելու ՌԴ 47 օդանավակայաններ:
Նմանատիպ նյութեր
15106 դիտում
16:03 31-05-2019
Պուտինի հրամանագրով Սիմֆերոպոլի օդանավակայանն այսուհետ կկրի Հովհաննես Այվազովսկու անունը
1137 դիտում
14:12 28-02-2014
Մի խումբ զինված անձինք գրավել են Սիմֆերոպոլի օդանավակայանը
1137 դիտում
12:23 29-04-2015
Սիմֆերոպոլի օդանավակայանը կրկին փակ է
Այս բաժնից
1222 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1957 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1069 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին