Սիմֆերոպոլի օդանավակայանը կրկին փակ է
Ահաբեկչության վտանգի պատճառով փակվել է Սիմֆերոպոլի օդանավակայանը: Այս մասին հայտնել է Крыминформ-ը:
Կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան օդանավակայանի անվտանգության ծառայությունը տարհանել է օդանավակայանում գտնվող բոլոր մարդկանց դեպի անվտանգ տարածք, քանի որ ահազանգ էր ստացել ականապատման մասին:
Վերջին անգամ նման ահազանգ օդանավակայանը ստացել էր օրեր առաջ՝ ապրիլի 23-ին, սակայն ոչ մի պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել: