Պուտինի հրամանագրով Սիմֆերոպոլի օդանավակայանն այսուհետ կկրի Հովհաննես Այվազովսկու անունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Սիմֆերոպոլի օդանավակայանին շնորհվել Է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը:
Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, համապատասխան հրամանագիրը հարպարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
«Որոշում եմ Հայրենիքի հանդեպ առանձնահատուկ վաստակ ունեցող անձանց անունները շնորհել հետեւյալ օդանավակայաններին՝… Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանին՝ Հ.Կ. Այվազովսկու անունը»,-ասված է փաստաթղթում:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից՝ մայիսի 31-ից։