Մի խումբ զինված անձինք գրավել են Սիմֆերոպոլի օդանավակայանը
Զինվորական համազգեստով մի խումբ զինված անձինք այսօր` լուսադեմին, գրավել են Ղրիմի «Սիմֆերերոպոլ» օդանավակայանը։
Ըստ ականատեսների, զինված մոտ 50 անձինք, Ղրիմի ռադան գրավածների հանդերձանքներով, գրավել են օդանավակայանը, հայտնում է Interfax-ը։
Նրանք օդանավակայան են ժամանել առանց պետհամաանիշերի "КамАЗ" մակնիշի 3 ավտոմեքենաներով։
Սկզբում նրանք շրջափակել են ներքին չվերթների տերմինալը, ապա շարժվել առաջ։
Մի քանի ժամ անց «Սիմֆերոպոլ» օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Ստրատիլատին «Эхо Москвы»֊ին հայտնել է, որ զինված մարդկանց խումբը լքել է օդանավակայանը։
Նա հավելել է, որ օդանավակայանն աշխատում է սովորական գրաֆիկով։